Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3 օբյեկտի գործողություն

27 Ապրիլ, 2023 10:30
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3 օբյեկտի գործողություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 41 դեպք, որից 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 17 դեպքով նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 26 դեպք, որից 21-ով հաշվարկվել է 45.466.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. Արձանագրվել է 1 դեպքով հաշվարկվել է 300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ. Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում. Արձանագրվել է 5 դեպք, որից 4-ով նշանակվել է 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 440.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ. Արձանագրվել է 2 դեպք:

Պետական փորձաքննություններ. Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 320.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (ընդհանուր՝ 549.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.699.644 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ. Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։ 1 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արդյունքում 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է 66.240 ՀՀ դրամ։

Նախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.086.840 ՀՀ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.954.173 ՀՀ դրամ:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Դիտարկումների վերաբերյալ. Իրականացվել է 4 դիտարկում։

Գործողության կասեցում. Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3 օբյեկտի գործողություն։

 

Լրահոս

Դիտել ավելին