Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն փորձում է թույլ չտալ, որ իր ընկերություններն ընկնեն երկրորդային սանկցիաների տակ. Քերոբյան

21 Ապրիլ, 2023 11:16
ՀՀ-ն փորձում է թույլ չտալ, որ իր ընկերություններն ընկնեն երկրորդային սանկցիաների տակ. Քերոբյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ են անում, որ ՀՀ-ն օգնում է ՌԴ-ին շրջանցել իր դեմ նախաձեռնած պատժամիջոցները, ասել է․ «ՀՀ-ն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա, որ իր ընկերությունները ընկնեն երկրորդային սանկցիաների տակ»:

Վերջինիս հավաստմամաբ՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային գոտում։ 

«Մենք խոսում ենք մեր գործընկերների հետ և բացատրում, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են, և մենք չենք խախտի նաև ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք ճիշտ բացատրել, որ հայկական ընկերությունները, այդ գործողությունները անելով, նպատակ չունեն ՀՀ-ն երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ դրանք բխում են մեր երկրի տնտեսական շահերից, որևէ կերպ չենք փորձում օժանդակել ՌԴ-ի կողմից սանկցիաների շրջանցումը»,- նշել է նա։ 

Քերոբյանի խոսքով՝ արդեն կան որոշ ընկերություններ, որ հայտնվել են երկրորդային սանկցիաների տակ, բայց դա իրենց ռիսկն է. նախարարությունը իր գործիքակազմով փորձում է ապահովել երկրի ընկերությունների սանկցիաների տակ չընկնելը։

«ԵԱՏՄ գործընկերների նկատմամբ ևս պայմանագրային պարտավորություններ կան, որոնք պետք է պահպանել։ Մեծ թիմ է աշխատում։ Մենք պետք է ապահովենք մեր երկրի տնտեսական անվտանգությունը»։

Ըստ նախարարի՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի առևտրային շրջանառությունը նախորդ տարի գերազանցել է 500 մլն դոլարի սահմանաչափը, և նպատակ կա այդ ցուցանիշները ավելի բարձրացնել։

 

Լրահոս

Դիտել ավելին