Կարևոր իրադարձություններ

Միջմարզային տրանսպորտի անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ. Սանոսյան

20 Ապրիլ, 2023 12:55
Միջմարզային տրանսպորտի անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ. Սանոսյան

Նախորդ տարի Կառավարությունը նախաձեռնել է լուծել ոլորտի խնդիրները, որոշ մարզերում ունեցել են հաջողություն, որոշներում՝ ոչ:

Այսօր այս մասին Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով միջմարզային տրանսպորտի հետ կապված հարցերին:

«Անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ։ Մեր շատ նախաձեռնություններ հետո կարող են կյանքի չկոչվել շինարարական ընկերությունների կամ այլոց կարողությունների կամ չմասնակցելու պատճառով: Շիրակի մարզում մասնակից չունեցանք, Գեղարքունիքում խնդիր եղավ, հիմա նորը պետք է հայտարարենք, Արարատում հաղթող եղավ, որը ֆինանսական խնդիրների ունի և չի կարող ավտոբուսները բերել, Արմավիրում կար հաղթող, դատական պրոցես կա։ Մեր լավ օրինակները Կոտայքն ու Վաղարշապատն են»,- ասել է նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ Կոտայքում ու Վաղարշապատում 228 նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են ներկրվել, դրանց մոտավոր արժեքը 5 միլիարդ դրամ է:

«Կարծում ենք՝ այս ուղղությունը ճիշտ է, որ բոլոր մարզերում կիրառենք»,- ընդգծել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին