Կարևոր իրադարձություններ

Թալանել են Իջևանի դատախազի բնակարանը. «Հրապարակ»

01 Մարտ, 2023 08:39
Թալանել են Իջևանի դատախազի բնակարանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Հրապարակի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, գողության դեպք է արձանագրվել Իջեւան քաղաքում: Ըստ մեր իջեւանյան աղբյուրի` թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը` հափշտակելով ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր:

Նշենք, որ Իջեւանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է: Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը:

«Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին