Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Եղանակն՝ առաջիկա օրերին

09 Հունվար, 2023 12:35
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հիդրոօդերևութաբանույան և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։
 
Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։
Շիրակում ձյան ծածկը բացակայում է։
 
Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։
 
Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։
Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին