ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չհայտարարված այցով ժամանում է Իսրայել։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական ռադիոն։
«Այցով Եվրոպայի երկրներում գտնվող գլխավոր քարտուղարը որոշել է տարածաշրջան ուղևորվել՝ քննարկելու ելքն անվտանգության ոլորտում ստեղծված բարդ իրավիճակից»,- հայտնում է ռադիոն։
Այցի ծրագրի և հանդիպումների մասին դեռևս տեղեկություն չկա։ Այցը պաշտոնական մակարդակով դեռևս չի հաստատվել։
Երկուշաբթի Պան Գի Մունը տեսաուղերձով դիմել էր իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդներին՝ կոչ անելով հրաժարվել բռնությունից և կենտրոնանալ հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Նա ընդգծել էր, որ բռնությունը միայն կվնասի պետականության ձեռք բերման պաղեստինցիների օրինական նկրտումներին, ինչպես նաև իրենց անվտանգությունն ապահովելու իսրայելցիների ձգտմանը։
Իրավիճակն Իսրայելում կտրուկ սրվել է հոկտեմբերի սկզբին։ Իսրայելի բանակի տվյալներով՝ այդ ընթացքում 41 ահաբեկչությունները խլել են 8 իսրայելցու կյանք, ևս 75-ը վնասվածքներ են ստացել։