Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու, ինչպես նաև նրա օգնականի սպանության փորձի համար կալանավորված տղամարդը դատապարտել է 21 տարվա ազատազրկման։
Ինչպես հայտնում է NBC News-ը, 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնը 2021 թվականի փետրվարին կրակել էր երգչուհու շներին ուղեկցող քաղաքացուն, որից հետո վերցրել էր երեք բուլդոգների, որոնցից մեկին հաջողվել էր փախչել, և նրանց հետ սպիտակ ավտոմեքենայով փախել էր։
Առևանգված կենդանիներին Գագային վերադարձրել էին մի քանի օր անց, նրանց վերադարձի համար փոփ աստղը խոստացել էր 500 հազար դոլար պարգև։