Սըր Էլթոն Ջոնը 2023 թվականի հունիսի 25-ին լինելու է Glastonbury փառատոնի գլխավոր մեներգիչը:
Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, սա կլինի երաժշտի հրաժեշտի շրջագայության շրջանակներում վերջին շոուն։
«Ավելի լավ միջոց չկա իմ բրիտանացի երկրպագուներին հրաժեշտ տալու: Ես անհամբերությամբ սպասում եմ աշխարհի ամենամեծ փառատոնին: Այն կլինի աներևակայելի զգացմունքային»,- ասված է երաժշտի հայտարարության մեջ:
Աշխարհահռչակ երգահանը հինգ տարի առաջ հայտնել էր բեմից հեռանալու մասին։
Շրջագայությունը պետք է տեղի ունենար 2021 թվականին, սակայն համաճարակը միջամտեց, և անցյալ ամռանը Ջոնը ազդրի վնասվածք ստացավ։
Այդ պատճառով երգիչը ելույթները Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում հետաձգել էր։