Կարևոր իրադարձություններ

Շրջանառության մեջ է դրվել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշը

02 Դեկտեմբեր, 2022 13:54
Շրջանառության մեջ է դրվել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշը

Այսօր շրջանառության մեջ դրվեց Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ։

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:

Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը:

Թողարկման օրը՝ 02 դեկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

 

 

Լրահոս

Դիտել ավելին