Ռեփեր Քանյե Ուեսթի օգտահաշիվը կրկին կարգելափակվի Twitter-ում։ Այս մասին Twitter-ում գրել է Իլոն Մասկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հնարավորինս ջանք գործադրեցի: Նա կրկին խախտեց մեր բռնության հրահրման դեմ մեր կանոնը: Օգտահաշիվը կարգելափակվի»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը՝ ընդգծելով, որ մարդիկ «պետք է դադարեն դատապարտել նացիստներին»։