Ջոնի Դեփը կվերադառնա կապիտան Ջեք Ճնճղուկի դերին:
Ինչպես գրում է բրիտանական The Sun-ը, դերասանը կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասում։
Նոր ֆիլմի աշխատանքային անվանումը, ըստ թերթի աղբյուրների, «A Day At The Sea» է։
Նկարահանումները նախատեսվում է սկսել 2023 թվականի փետրվարի սկզբին։