Հայաստանը Մանկական Եվրատեսիլում ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել.
«Զգուշացեք կեղծիքներից
Շրջանառվում են Մանկական Եվրատեսիլի վերավաճառված և կեղծ տոմսեր:
Տեղեկացնում ենք, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով։
Վաճառքի այլ աղբյուրներ չկան
Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»: