«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթից առաջ Երևանում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն։ Այս մասին ասուլիսում հայտնել է «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։
«Սկսած դեկտեմբերի 4-ից Երևանում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն Հայաստան եկած 16 երկրների պատվիրակությունների համար։
Երեխաներն այցելելու են թանգարաններ, տեսարժան վայրեր։ 10 օր շատ խիտ գրաֆիկ են ունենալու, և այնպես ենք արել, որ փորձերին զուգահեռ, յուրաքանչյուր ազատ ժամն օգտագործեն Հայաստանը բացահայտելու համար։
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում 16 երկրներից ժամանած երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։ Այդպես կտրվի «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բացման արարողության մեկնարկը,-ասել է Ծերունյանը։