Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից դիմել է իր երկրպագուներին.
«Շնորհակալ եմ երկրպագուների իմ բազմամիլիոնանոց բանակին սիրո և աջակցության, ճշմարտությունը ստից տարբերելու ունակության համար: Աղոթում եմ ձեզ և խաղաղության համար Սուրբ երկրում: Ես երջանի՛կ եմ»,- ասել է Պուգաչովան։
Ինչպես գրում է thevoicemag.ru-ն, 73-ամյա երգչուհին այժմ Իսրայելում ապրում է ամուսնու՝ կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների հետ։
Հիշեցնենք, որ Պուգաչովան և Գալկինն Ուկրաինայում պատերազմի ֆոնին իրենց անհամաձայնությունն են հայտնել ՌԴ ղեկավարության քայլերին, ինչից հետո Գալկինը ներառվել էր օտարերկրյա գործակալների ցանկում: