Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և Արևմուտքի կողմից աջակցության կարիք ունի. Բրայան Մեյ

19 Սեպտեմբեր, 2022 12:08
 Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և Արևմուտքի կողմից աջակցության կարիք ունի. Բրայան Մեյ

Բրիտանացի երաժիշտ Բրայան Մեյն Instagram-ի իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Սա դավադրություն է, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանամերձ խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից։ Այդ հարձակման նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել երկիրը։

Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ։ Այն քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է, որը շրջապատված է բռնապետական երկրներով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,2 մլն հայ սպանվեցին Օսմանյան կայսրությունում։ Դա վայրագ էթնիկ զտման գործողություն էր, որը Թուրքիան հերքում է մինչև այսօր»,- գրել է Մեյը՝ հավելելով, որ Հայստանն այսօր կրկին սպառնալիքի տակ է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին