ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն ավելացնել ՌԴ-ի օտարերկրյա գործակալների ցուցակում։
«Խնդրում եմ ինձ գրանցել իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանն ուղղված կոչում:
Սեպտեմբերի 16-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ցուցակում ներառել է Պուգաչովայի ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին։
Նրանք դեմ են արտահայտվել Ուկրաինայում սկսված «հատուկ ռազմական օպերացիային»։