Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային մի շարք հարցեր

14 Հուլիս, 2022 14:42
Փոխվարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հայտնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին