Կարևոր իրադարձություններ

Մեր երկրի զարգացման միակ խոչընդոտը կոռուպցիան է

19 Հոկտեմբեր, 2015 18:29
Մեր երկրի զարգացման  միակ խոչընդոտը կոռուպցիան է

Վերջին ամիսներին օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բարձրաձայնում են Հայաստանի տնտեսությունում գոյություն ունեցող կոռուպցիոն մեխանիզմների մասին, կոչ անելով իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ մեխանիզմների դեմ: ԱՄՆ դեսպանի , Եվրամիության նոր դեսպանի հայտարարության մասին Shabat.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան վերոնշյալ հայտարարությունն ըստ Ձեզ ի՞նչ մեսսիջ է պարունակում:

-Զուգադիպություն չէր կարող լինել, որ բոլորն այդ մասին խոսեին, ամենայն հավանականությամբ ի վերջո բոլոր երկրները կամ միջազգային կազմակերպությունները, դա կլինի Համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը կամ եվրոպական առանձին երկրներ, տարիների ընթացքում՝ անկախությունից հետո , միշտ օգնել են Հայաստանին և նպատակը միայն օգնելը չի եղել:

Նպատակներից մեկը եղել է այն, որ Հայաստանում իրականություն դառնա այն սկզբունքներից մեկը, որոնք որդեգրվել են անկախությունից հետո՝ ազատականություն, ժողովրդավարություն, ոչ կոռուպիցոն երկիր: Հիմա իրենք ի վերջո եկել են այն եզրահանգմանը, որի մասին մենք խոսում ենք, որ ՀՀ-ում խնդիրը գտնվում է ոչ թե տնտեսական դաշտում կամ տնտեսական մեխանիզմների մեջ, այլ քաղաքական կամքի բացակայության, որը կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ: Մեր երկրի զարգացման հիմնական միակ խոչընդոտը կոռուպցիան է:
Բոլոր  այն բարեփոխումները, որոնք իրականացրել են նշված երկրները կամ կազմակերպությունները հիմականում նպատակ ունեին երկրում ստեղծել կառավարության մի համակարգ, որտեղ կլինի թափանցիկություն, օրենքի գերակայություն և չի լինի կոռուպցիա: Բարեփոխումների 80%-ի տրամաբանությունը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է, որը ցավոք սրտի իրականություն չդարձավ:
ԵՄ-ն ներկայցուցիչների հանդիպումը, որը տեղի ունեցավ, մեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնում են երկու հարց՝ մրցակցություն և կոռուպցիա:

-Կարելի է ասել, որ այս կերպ պաշտոնյանները զգուշացնում են, որ կդադարեցնեն իրենց ֆինանսական օգնությունը:

-Իհարկե, նույնիսկ ավելի խիստ են ասում, ժողովրդական լեզվով կարելի է ասել. Մենք Ձեր հետ գործ կունենանք այն ժամանակ, երբ դուք իսկապես կոռուպցիոն ռիսկերից հեռու կլինեք: Խոսքը առանձին բնագավառների մասին չէ, ամբողջ պետական համակարգն է այդպիսին, իրենց գնահատականները դրանք են: Կարող ենք ասել կարմիր կամ դեղին քարտ են ցույց տալիս:

-Ամիսներ առաջ ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, հաշվի առնելով, որ այդ խորհրդի անդամների անունները կապում են ընտանեկան բիզնեսների հետ: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է սպասել այդ խորհրդից և արդյո՞ք այն արդյունավետ աշխատանքեր կծավալի:

-Իհարկե չի ծավալել և չի էլ ծավալի, որովհետև հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է գտնվում: Քաղաքական կամքի բացակայության դեպքում որևէ խորհուրդ, կամ փաստաթղթեր, հայտարարություններ չի աշխատի, դրանք արդյունավետությունը զրոյական է: Մի շարք քաղաքական կուսակցություններ այդ թվում նաև միջազգային կազմակերպությունները հրաժարվեցին մասնակցել այդ խորհրդին, միայն այդ կազմը, որը տեսնում ենք, արդեն հավատ չի ներշնչում, որովհետև այդ մարդիկ պետք է իրենց դեմ պայքարեն: ԵՄ ներկայցուցիչը նույնիսկ մատնանշեց, որ մենաշնորհ սեփակականատերերն այսօր գտնվում են կառավարության կամ իշխանության մեջ: Սա նշանակում է, որ նրանք գիտեն Հայաստանի տնտեսական միջավայրը, և շատ լավ հասկանում են, որ այսօր, եթե Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում՝ առանց քաղաքական  աջակցության հնարավոր չէ: Եթե բիզնեսն ու քաղաքականությունը համատեղում են, այստեղ չի կարող լինել մրցակցություն, այստեղ չի կարող լինել ազատ տնտեսություն, և բացառվում է, որ չի լինի կոռուպցիա:

 

Լրահոս

Դիտել ավելին