Կարևոր իրադարձություններ

Փրկարարները տղամարդու մարմինը դուրս են բերել ձորից

28 Մայիս, 2022 18:12
Փրկարարները տղամարդու մարմինը դուրս են բերել ձորից

Մայիսի 28-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։

 

Լրահոս

Դիտել ավելին