Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում հայտնաբերվել է արկ․ ԱԻՆ

23 Մայիս, 2022 20:49
Էջմիածնում հայտնաբերվել է արկ․ ԱԻՆ

Մայիսի 23-ին, ժամը 18։03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս նկատվել է արկանման առարկա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է․ ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։

 

Լրահոս

Դիտել ավելին