Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է Շիրակի մարզպետի եղբայրը փոշմանել. «Ժողովուրդ»

21 Մայիս, 2022 08:40
Ինչո՞ւ է Շիրակի մարզպետի եղբայրը փոշմանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:

Արման Բաղդասարյանը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից» ու վայր դնում ավագանու մանդատը։ Փաստորեն, այժմ զղջացել է ու հեռացրել նախկին գրառումը: Մանդատից էլ չի հրաժարվել, ավելին՝ մայիսի 11-ին, երբ Դիմադրության շարժման անդամները մեկնում էին Շիրակի մարզ, ի թիվս իշխանությանը սատարող ու զոհված զինծառայողների հարազատների (վերջիններս, համենայնդեպս, այդպես էին ներկայանում)՝ Հոռոմ գյուղի մոտակայքում նաև Արման Բաղդասարյանն է եղել՝ իշխանությանը, այսպես ասած, բարիդրացիության ժեստ անելով և հավելյալ հավատարմության երդում տալով»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին