Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

19 Փետրվար, 2022 21:29
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ուկրաինայում գտնվող ֆրանսիացի քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС գործակալությունը: 

«Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաեւ խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղեւորությունները: Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից», - ընդգծվում Է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին