Կարևոր իրադարձություններ

Մահացել է դերասան Կարպիս Շամլյանը

11 Փետրվար, 2022 19:18
Մահացել է դերասան Կարպիս Շամլյանը

82 տարեկանում մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը։ Այս մասին հայտնում են Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։

Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին վերադարձել է Հայաստան և բնակվել է Լենինականում։  Հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։

Ուսմանը զուգահեռ՝ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և մի շարք այլ ֆիլմերում։

 

Լրահոս

Դիտել ավելին