ԱՄԷ-ի Etihad Airways ավիաընկերությունը կդառնա Միլանի «Ինտեր»-ի տիտղոսային հովանավորը:
Ըստ պայմանագրի՝ ավիաընկերությունը «ներաձուրիներ»-ին տարեկան 25 մլն եվրո է վճարելու: Pirelli-ն ակումբի ներկայիս տիտղոսային հովանավորն է, որը տարեկան 12 մլն եվրո է վճարում:
Etihad Airways-ի հետ պայմանագիրն Ա Սերիայի պատմության մեջ խոշորագույնը կլինի: Այս ցուցանիշով առաջին տեղում առայժմ «Սասուոլո»-ն է: Mapei ընկերությունն ակումբին տարեկան 22 մլն եվրո է վճարում: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 2013 թվականից «Ինտեր»-ի սեփականատերն ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոհիրն է: Վերջին անգամ «Ինտեր»-ը սկուդետո է նվաճել 2009/10թթ մրցաշրջանում: