«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է փոխել ակումբի տարբերանշանը:
Ինչպես հայտնում է «Manchester Evening News»-ը, քաղաքայինների գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն ակումբի երկրպագուների հետ խորհրդակցություն կանցկացնի զինանշանը փոխելու հարցում:
«Երկրպագուների կարծիքը մեծ կարևորություն ունի մեզ համար, իսկ տարբերանշանն ակումբի գլխավոր սիմվոլն է»,- ասել է Սորիանոն:
Նշենք, որ ներկայիս տարբերանշանը «Մանչեսթեր Սիթին» օգտագործում է 1997 թվականից: