Կարևոր իրադարձություններ

ՌԴ օդուժը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ԻՊ-ի 49 օբյեկտ

18 Հոկտեմբեր, 2015 17:17
ՌԴ օդուժը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ԻՊ-ի 49 օբյեկտ

Հոկտեմբերի 16-ին ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել  ԻՊ-ի ստորգետնյա թաքստոցներին, հրամանատարական կետերին,  ինքնաշեն զինամթերքի արտադրության գործարաններին, ինչպես նաև ահաբեկիչների հրետանային կրակակետերին,   սպառազինության և   զենքի պահեստամասերի  զինապահոցներին:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ «Հմեյմիմ» ռազմաբազայից կատարվել է մարտական 36 թռիչք և հարվածներ հասցվել ԻՊ-ի 49 օբյեկտի՝ Իդլիբի, Հալեպի, Համայի, Լաթաքիայի, Դամասկոսի տարածքում: Արդյունքում՝ ոչնչացվել են 11 հրամանատարական կետ, պայթուցիկ նյութերի պատրաստման  գործարան, հրետանային 2 կրակակետ, 9 զինապահեստ, ռազմատեխնիկայի  2   բազա,  դաշտային 15 ճամբար, հենակետային 8 շրջան և պաշտպանական դիրք:

 

Լրահոս

Դիտել ավելին