Կարևոր իրադարձություններ

Եղունգները սնկից բուժելու բնական եղանակներ

18 Հոկտեմբեր, 2015 16:38
Եղունգները սնկից բուժելու բնական եղանակներ

Ինչպիսի՞ եղանակներ կան եղունգները սնկային հիվանդություններից բուժելու համար: Շատերն են ցանկանում իմանալ այդ մասին, քանի որ բուժման բնական եղանակները շատ ավելի էժան են, առավել անվտանգ և հարակից հետևանքներ չեն առաջացնում:

Եվ այսպես, եթե ձեր եղունգը սնկով է վարակված, ապա գիտեք, թե որքան անհարմարություններ են ստեղծում ծաղկած եղունգներն ու տհաճ հոտը: Եթե գործերը վատ ընթանան, ապա ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները, մարդիկ, ովքեր ձեզ հետ շփումներ են ունենում, կարող են վարակվել ձեզանից: Այնպես որ, ավելի լավ է բուժումը սկսել որքան հնարավոր է շուտ, քան վտանգել ձեր և ձեր հարազատների առողջությունն այդ աներես հիվանդության ավերիչ հետևանքներով:

Եղունգների սունկն ի հայտ է գալիս այն պատճառով, որ սիրում է աճել տաք և խոնավ միջավայրում: Եթե դուք գիշերը քնելիս կիսագուլպաներ եք հագնում կամ ցնցուղ եք ընդունում հասարակական վայրերում, վատ եք սնվում, կամ ունեք վատ հավասարակշռված իմունային համակարգ, ապա այդ ամենը կարող են նպաստել սնկերի աննախադեպ աճին: Ինչպիսի՞ տնային եղանակներ կարելի է կիրառել, եթե դուք արդեն ունեք խնդիրներ այդ հիվանդության հետ:

Խնձորի քացախ

Եղունգի սնկից բուժման բնական արդյունավետ եղանակներից մեկը խնձորի քացախով է: Այն օգնում է ի հաշիվ նրա, որ սնկերը չեն կարողանում ապրել թթվային միջավայրում: Այսպիսով, տարրայի մեջ լցրեք հավասար քանակությամբ ջուր և խնձորի քացախ ու որտքերը խառնուրդի մեջ պահեք 20 րոպե: Դրանից հետո թողեք, որ ոտքերը չորանան: Կրկնեք այն օրը երկու կամ երեք անգամ: Ժամկետը, որի ընթացքում դուք իսպառ կազատվեք սնկից, կախված է հիվանդության խորության աստիճանից: Ոմանք հաջողությամբ բուժվումեն մի քանի շաբաթվա ընթացքում, ոմանց կպահանջվի մեկ տարի:

Եթերային յուղ

Եղունգի սնկի տնային պայմաններում բուժման մեկ այլ միջոց են եթերային յուղերը, որոնք ունեն ուժեղ հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ: Դրանցից կարող են լինել վայրի սուսամբարի, թեյի ծառի յուղերը կամ կիտրոնի խտանյութը: Որոշ մարդիկ, ովքեր օգտվում են այս մեթոդից, տառապում են չլուծված յուղերից մաշկի գրգռվածությունից, այնպես որ նրանք խառնում են նշվածներն այլ յուղերի հետ կամ օգտագործում են դրանց համակցված եղանակը: Յուղը քսում ենք ոտքերին, շփում ենք և թողնում, որ ոտքերը չորանան: Ոմանք անգամ յուղը քսում են ոչ միայն եղունգի վրա, այլև դրա տակը` օգտագործելով հատուկ կաթոցիչ:

Այս եղանակի էությունն այն է, որ այդ եթերային յուղերը, ինչպես նշեցինք, ունենն ուժեղ հակաբիոտիկ և հակասնկային հատկություններ, ինչը դրանց դարձնում է այս հիվանդության դեմ ազդեցիկ միջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին