Կարևոր իրադարձություններ

Միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ, դա Ռուսաստանն է. Դավիթ Բաբայան

13 Մայիս, 2021 15:34
Միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ, դա Ռուսաստանն է. Դավիթ Բաբայան

Armtimes.com-ը գրում է․ 

Սյունիքի կողմից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորներին պետք է հետ մղել առանց ուժի կիրառման՝ եթե հնարավոր է, իսկ եթե հնարավոր չէ՝ պետք է դա անել ամեն գնով, որովհետեւ նրանց այնտեղ լինելը կարող է շատ անկանխատեսելի հետեւանքների բերել:

Խոսելով երեկվանից առկա իրադրության մասին՝ ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը դժբախտաբար շատ ավելի լավ է պատկերացնում եւ շատ ավելի լավ է հասկանում մեր պատմությունը, ուստի շատ լավ գիտի՝ ինչ կարեւորություն ունի հայերի համար Արցախն ու Սյունիքը:

«Յուրաքանչյուր սանտիմետր բռնագրավելով նրանք մեծ աշխարհաքաղաքական հարցեր են լուծում, որովհետեւ ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը ողնաշարն են հայոց պետականության: Ես ասել եմ՝ եւ կրկնում եմ, սա հստակ ցույց է տալիս՝ բե՞ռ է եղել Արցախը Մայր Հայաստանի համար, թե՞ վահան: Տեսնո՞ւմ եք այդ վահանը ջարդված վիճակում ինչպիսի հարցեր էր կարգավորում ժամանակին»,- ասաց Բաբայանը:

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին