Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պատերազմ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020թ. ապրիլ-մայիսին. ԱԽ քարտուղար

11 Մայիս, 2021 18:04
Ադրբեջանը պատերազմ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020թ. ապրիլ-մայիսին. ԱԽ քարտուղար

Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020 թ. ապրիլ-մայիսին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որ պատերազմը սկսվի. այդ որոշումն ավելի վաղ է կայացվել: Հոկտեմբերին հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել»,- ասել է Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին