Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում

29 Հոկտեմբեր, 2020 11:21
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ ասել է․

«Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:

Ստեֆան Դյուժարիկ խստորեն դատապարտում է բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը։ «Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ավելացրել է խոսնակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին