Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով

15 Հոկտեմբեր, 2020 15:30
Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են. 

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով:
Մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:
Նախարարը մանրազնին ուսումնասիրել է շտապօգնության մեքենաների տեխնիկական հագեցվածության աստիճանը, հարմարավետությունը և այլ անհրաժեշտ պահանջներ վիրավոր զինվորների տեղափոխումը հավուր պատշաճի կազմակերպելու համար»:
 

Լրահոս

Դիտել ավելին