Կարևոր իրադարձություններ

Գիշերը ծեծի են ենթարկել 35-ամյա կանանց

07 Հոկտեմբեր, 2015 16:43
Գիշերը ծեծի են ենթարկել 35-ամյա կանանց

Հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում, մայիսի 25-ին, ժամը 02.20-ին, հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 35-ամյա Ալվարդ Գ.-ն եւ նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին Կարինա Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.20-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել են երկու անծանոթ երիտասարդ, վիճաբանել իրենց հետ, ձեռքերով հարվածներ հասցրել իրենց դեմքերին` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ Ալվարդ Գ.-ին եւ Կարինա Գ.-ին մարմնական վնասվածքները պատճառել է 25-ամյա Արտյոմ Կ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին