Կարևոր իրադարձություններ

Մինսկում անհետացել է Լուկաշենկոյի կանանց մասին պատմող ֆիլմի հեղինակը

12 Օգոստոս, 2020 21:08
Մինսկում անհետացել է Լուկաշենկոյի կանանց մասին պատմող ֆիլմի հեղինակը

Մինսկում կորել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կանանց մասին ֆիլմի հեղինակ, լրագրող Ստաս Իվաշկևիչը: Այս մասին Facebook-ում պատմել է նրա մայրը՝ Ալյոնա Ռադկևիչը, գրում է Lenta.ru-ն։

Ռադկևիչի խոսքով՝ Իվաշկևիչին գտնել չի հաջողվում արդեն երրորդ օրը։ «Ականատեսների խոսքով՝ նրան ձերբակալել են, բայց որտեղ՝ իմանալ հնարավոր չէ», - գրել է նա ։

Իվաշկևիչի փաստաբանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, լրագրողը խոսել է ընտրատեղամասում գտնվող մարդկանց հետ: Այդ պահին նրան ձերբակալել են քաղաքացիական հագուստով մարդիկ:

Նշվում է, որ Իվաշկևիչի ֆիլմի վրա աշխատանքի ժամանակ արդեն ձերբակալել են։ Հետաքննության ավարտից հետո նրա թիմի նկատմամբ հսկողություն է սահմանվել։

 

Լրահոս

Դիտել ավելին