Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց ՍԴ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

22 Հունիս, 2020 20:01
Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց ՍԴ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Ազգային ժողովը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Իմ քայլ» խմբակցության ներկայացրած նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց  89 պատգամավոր:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ Լուսավոր Հայաստանն ու Բարգավաճ Հայաստանը ԱԺ  նիստին չեն մասնակցում։ 

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները և թափուր տեղերը լրացնելուց հետո կազմակերպել դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություն:

Այսպիսով՝ դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես  ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կդադարեցվեն: Խորհրդարանը որոշել է Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել Սահմանադրական դատարան։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին