Կարևոր իրադարձություններ

36-ամյա տղամարդը Գյումրի բնակարաններից մեկից հափշտակել է 1 միլիոն 700 հազար դրամ և 8000 դոլար

11 Հունիս, 2020 19:43
36-ամյա տղամարդը Գյումրի բնակարաններից մեկից հափշտակել է 1 միլիոն 700 հազար դրամ և 8000 դոլար

Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 8000 դոլար: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրել են տան տարածքը: Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ են իրականացրել: Հունիսի 9-ին ոստիկանները Գյումրիի Շիրակացու փողոցում բնակվող մի կնոջ բաժին են հրավիրել, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու 3.700 դոլար:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողության հաջորդ օրը փողն ու ոսկեղենը նախկինում դատապարտված և 2018 թվականին պատիժը կրելուց համաներմամբ ազատ արձակված 36-ամյա որդին է մորը տվել:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և ձերբակալվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին