Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներ են հայտնաբերվել

21 Հունվար, 2020 12:58
«Վանաձոր» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներ են հայտնաբերվել

Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին