Կարևոր իրադարձություններ

Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի կուտակումից պայթյուն է եղել, բնակչուհին վնասել է ձեռքը

05 Դեկտեմբեր, 2019 12:28
Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի կուտակումից պայթյուն է եղել, բնակչուհին վնասել է ձեռքը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի ետևի ապակին:

 

Լրահոս

Դիտել ավելին