Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հայտարարել է կլիմայական արտակարգ իրավիճակի մասին

10 Նոյեմբեր, 2019 18:48
Ֆրանսիան հայտարարել է կլիմայական արտակարգ իրավիճակի մասին

Ֆրանսիայում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել «Էներգետիկայի և կլիմայի մասին» օրենքը, որով հայտարարվել է էկոլոգիական և կլիմայական արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտնում է DW-ն:

Օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները մինչև 2030 թվականը պետք է կրճատեն արդյունահանվող վառելիքի գործածումը 40%-ով և մինչև 2022 թվականը փակեն երկրի բոլոր ածխային կայանները: Միևնույն ժամանակ, 2025-ին միջուկային էներգետիկայի ոլորտի կրճատումը հետաձգվել է 10 տարով:

Բացի այդ, օրենքով նախատեսում է ընդլայնել կենսագազից ստացվող էներգիայի ծավալները և իրականացնել Ֆրանսիայում բնակելի հատվածի էներգամատակարարման նորացման աստիճանական ծրագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին