Կարևոր իրադարձություններ

Գերմանացիները սկսել են ավելի քիչ գարեջուր օգտագործել

14 Հուլիս, 2019 20:41
Գերմանացիները սկսել են ավելի քիչ գարեջուր օգտագործել

Գերմանիայում էականորեն նվազել է գարեջրի պահանջարկը, գրում է Die Welt պարբերականը:

Նշվում է, որ այս տարի առաջին կիսամյակում գարեջրի վաճառքը նվազել է 3 տոկոսով կամ 14․5 միլիոն տուփով:

2018 թ․-ի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում 140 միլիոն լիտր գարեջուր ավելի քիչ է սպառվել:

Պարբերականը գրում է, որ մասնագետները նախկինում թվի այսպիսի անկում չէին արձանագրել: Միևնույն ժամանակ ասվում է, որ գարեջրի՝ նախորդ տարի այդքան շատ սպառվելը կապված է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին