Կարևոր իրադարձություններ

Երևանի Բուզանդի փողոց մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել

16 Հոկտեմբեր, 2015 15:00
Երևանի Բուզանդի փողոց մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բուզանդի փողոցի թիվ 101 շենքի հարևանությամբ, աղբամանների հետնամասում, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ: Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

 

Լրահոս

Դիտել ավելին