Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Պուտինն Ալիևի հետ քննարկել է արտահանման ապրանքների գնանկմանն առնչվող հարցեր

16 Հոկտեմբեր, 2015 13:35
Պուտինն Ալիևի հետ քննարկել է արտահանման ապրանքների գնանկմանն առնչվող հարցեր

Haqqin. az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է արտահանման ապրանքների գների անկմանն առնչվող հարցեր։ Ռուսաստանի նախագահի ելույթը նշված է Կրեմլի կայքում։

Պուտինը հայտարարել է. «Այսօր մեր երկրների վրա ներգործում են մի շարք բացասական արտաքին գործոններ։ Երբ մենք մտնում էինք դահլիճ, մի շարք գործընկերների, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր հիմնական արտահանման ապրանքների գնանկումը, համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունը, բազմաթիվ տարածաշրջաններում քաղաքական լարվածության աճը։ Այդ բոլոր պահերը հանգեցնում են տարածաշրջանում տնտեսական ակտիվության դանդաղեցման»։

Պուտինը նկատել է, որ 2015 թվականի առաջին կիսամյակին նվազել է ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, ինչպես նաև ներդրումների ու ապրանքաշրջանառության ծավալը, ինչի համար անհրաժեշտ է միջոցներ մշակել՝ նվազեցնելու արտաքին շուկաներից ազգային տնտեսությունների կախվածության աստիճանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին