Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ-ի հարցում առաջընթացի համար. Մամեդյարով

11 Փետրվար, 2019 17:10
 Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ-ի հարցում առաջընթացի համար. Մամեդյարով

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար և պետք է գործի բարիդրացիության փիլիսոփայությանը համապատասխան՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման: Այս մասին The Korea Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է արդյունավետ բանակցություններին:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցները, ինչպես նաև իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումները որոշակի հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: 2019թ. հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշվում են ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանումն ու կողմերի շարունակական ջանքերը: Փաստաթղթում ասվում է կողմերի համաձայնության մասին՝ կապված երկու կողմերի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության հետ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման անցկացման հարցը, որը հզոր իմպուլս կհաղորդի բանակցությունների դինամիկային»,- ասել է Մամեդյարովը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին