Կարևոր իրադարձություններ

Կոսովո. բողոքի ակցիաներ խորհրդարանում և փողոցներում

15 Հոկտեմբեր, 2015 23:55
Կոսովո. բողոքի ակցիաներ խորհրդարանում և փողոցներում

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամն է, որ խորհրդարանում արցունքաբեր գազ է տարածել։

Արմատական ընդդիմությունը բողոքում է այն որոշման դեմ, որով երկրի սերբերով բնակեցված շրջաններին տրվում է մեծ ինքնավարություն և Սերբիայից ֆինանսավորում ստանալու հնարավորություն։

Արմատական կուսակցությունների խումբը Կոսովոյի խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր է բողոքել այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը չի հրաժարվել Բելգրադյան պայմանավորվածություններից, ինչպես նաև Մակեդոնիայի հետ սահմանների նոր դեմարկացիայից։

 

Լրահոս

Դիտել ավելին