Կարևոր իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյան․ Ռևանշի վտանգ Հայաստանում չկա այլևս

05 Հոկտեմբեր, 2018 22:35
Ժիրայր Սեֆիլյան․ Ռևանշի վտանգ Հայաստանում չկա այլևս

Ժիրայր Սեֆիլյանը ելույթ է ունենում «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում: 29-ը սեպտեմբերի, 2018 թ․ Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ նեցուկ են վարչապետին՝ միաժամանակ պնդելով, թե վարչապետը չպետք է հրաժարական ներկայացնի։  «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք կիսում են հանրության կարծիքը Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ․ - «Մենք ևս համարում ենք, որ սխալ է այդ մարտավարությունը: Այսինքն, երբեք հրաժարականի միջոցով պետք չէ, որ Ազգային ժողովը լուծարվի:

Ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդը ինքը կորոշի՝ «այո» թե «ոչ»: Իսկ ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ արդյոք պարոն Փաշինյանը կգնա էդ քայլին, թե չէ, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլը հրաժարվի այդ մարտավարությունից»:   Ավելին՝ Սեֆիլյանը զգուշացրեց վարչապետի հրաժարականին սպասող ուժերին․ - «Այն շրջանակներին, որոնք սպասում են այդ պահին, ր ինչ-որ մտադրություններ ունեն օգտագործել այդ պահը և ցնցումներ առաջացնել մեր երկրի ներսում, զգուշացնում ենք այս ուժերին, որ մենք մեր ժողովրդի հետ միասին ամբողջությամբ նեցուկ ենք կանգնած Նիկոլ Փաշինյանին, և ոչ ոք չի կարողանալու սասանել Փաշինյանի դիրքերը»: 

«Ազատության» հարցին, թե արդյոք այդ մասին արդեն խոսել են վարչապետի հետ, Սեֆիլյանը բացասական պատասխան տվեց․ - «Այս հարցի վերաբերյալ տակավին խոսակցություն չենք ունեցել: Մենք ուզում ենք այս հարցով, և ոչ միայն այս հարցով, առաջիկա օրերին հանդիպում ունենալ»:  Իսկ հարցին, թե ինչու են դեմ վարչապետի հրաժարականին այն դեպքում, երբ նա ինքն է նման պատրաստակամություն հայտնել, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Նախ և առաջ այս պատճառով է, որ քայլեր պետք է կատարել, որ ավելորդ պատճառով մեր ժողովրդին չմտահոգել: Եվ երկրորդ, բնականաբար այդ քայլից հավանաբար ինչ-որ շրջանակներ կփորձեն օգտվել, բայց այդ օգտվել կատարողներից ինչ-որ մտավախություն ունենալ, թե արդյունքի կհասնեն․․․ չի, այդպես չէ: Մենք բացմիցս ասել ենք, որ ռևանշի վտանգ Հայաստանում չկա այլևս»: 

Սեֆիլյանն ու իր կուսակիցները չեն կանխատեսում այնպիսի սցենար, ըստ որի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է դառնա վարչապետ․ - «Ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ ես այդպիսի սցենար չեմ տեսնում: Քոչարյանն էլ, Սերժն էլ սպասում են երբ են կալանավորվելու: Ուրիշ ուղի նրանց չի սպասում»: 

 

Լրահոս

Դիտել ավելին