Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքում «Իմ քայլի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում

15 Սեպտեմբեր, 2018 20:18
Նոր Նորքում «Իմ քայլի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում

«Այս անգամ ոչ ոք չի կարող գողանալ ձեր քվեն, չի կարող կեղծել ձեր քվեն, չի կարող գնել ձեր քվեն։ Սեպտեմբերի 23-ին ձեր քվեն գնալու է և հասնելու է իր նշանակետին»,- այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: Այսօր դաշինքը հանրահավաք էր կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում, Մարությանը ասաց, որ ընդամենը 8 օր անց ունենալուն ենք պատմական՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։

Ըստ նրա՝ դաշինքի ավագանու թեկնածուները շատ բարձր պրոֆեսիոնալներ են և նրանք ամեն օր մտահոգված են Երևանի ներկայով և ապագայով. «Մեր թիմը կազմել է մի հրաշք ծրագիր, որի միջոցով մենք ետ ենք վերադարձնելու Երևանը երևանցիներին, մեր Երևանը դարձնելու ենք երազանքների քաղաք»։

Հ.Մարությանը ընտրողներին ներկայացրեց դաշինքի ծրագիրը՝ ներդրումներ, տրանսպորտ, մետրոյի կառուցում, աղբահանություն, կանաչապատում, մանկապարտեզներ և այլն։

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ Նոր Նորքում հանրահավաքին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն մինչ այս պահը նա չի եկել և որևէ բան չի հայտարարվել նրա մասնակցության մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին