Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ աշխատանքի արդյունքը հեղափոխությունից հետո

03 Սեպտեմբեր, 2018 17:53
ԱԱԾ աշխատանքի արդյունքը հեղափոխությունից հետո

Shabat.am-ն ամփոփել է Ազգային Անվտանգության ծառայության կողմից մի քանի խոշոր բացահայտումները, որոնք կատարվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի նշանակման օրվանից մինչ օրս.

1.ԱԱԾ-ի բացահայտումը Մանվել Գրիգորյանի  առանձնատանը: Այնտեղ հայտնաբերվեց  մեծաքանակ զինամթերք, պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի, ինչպես նաև  հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք:  Արկղերում հայտնաբերված նամակներից պարզվեց, որ դրանք 2016-ի  Քառօրյա պատերազմի օրերին տարբեր դպրոցների և այլ կառույցների կողմից զինվորներին ուղարկված օգնությունն էր:

 

2.  ԱԱԾ-ն  խուզարկություն կատարեց նաև քրեական աշխարհում  «Դոն Պիպո» մականունով  հայտի Արթուր Ասատրյանի տանը, որտեղ նույնպես հայտվաբերվեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը մեղադրվում է նաև երեք անձանց հնարավոր առևանգելու և ապօրինի պահելու համար։   

 

3. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և  նրա որդի Նարեկ Սարգսյանի  բնակարաններում  կատարված բացահայտումները ևս քննարկվողներից էին: ԱԱԾ-ն այնտեղ հայտնաբերեց թմրանյութեր և զենքեր:

Բացի այդ՝ 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 14 գծանկարներ` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել է խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

 

4. Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը հայտնաբերվել էր զենք և ռազմամթերք։  Ըստ ԱԱԾ-ի՝ դրանց մի մասը ունեին  օրինական գրանցման փաստաթղթեր, իսկ մյուս մասը՝ դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքեր էին: Մովսիսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ, սակայն նույն օրը երկու տարբեր թաքստոցներից հանել ու կամովի հանձնել էր ապօրինի պահվող  զենքն ու ռազմամթերքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին