Կարևոր իրադարձություններ

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը

23 Ապրիլ, 2018 19:10
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը

23 ապրիլի, 2018 թվական. մենք հաղթել ենք, ժողովո՛ւրդ:

Այս մասին իր ելույթում ասաց շարժման մասնակից Արեն Մկրտչյանը:

«Մենք այսօր զարթնել ենք նոր Հայաստանում: Մենք բոլորս հաղթել ենք»,- ասաց նա և թվարկեց նախաձեռնության ղեկավարների անունները, որոնց ձերբակալել էին:

«Եղբայրնե՛ր, ձեզ զրկել էին ազատությունից, բայց այն ազատությունը, որ կար ձեր սրտերում, գողանալ չի հաջողվել»,- ասաց նա:

Մկրտչյանը նշեց, որ մեր երկիրը Հայաստանի Հանրապետություն կոչվող քրեակատարողական հիմնարկ էր, որտեղ մենք բոլորս պոտենցիալ քաղբանտարկյալներ էինք:

«Այսօր մենք մեր բաց ձեռքերով ազատագրել ենք գյուղեր, հրապարակներ, մենք հաղթել ենք: Սիրելի՛ ոստիկաններ, եկե՛ք հրապարակ, միասին տոնենք, դուք նույնպես հաղթել եք, մենք շարունակում ենք պնդել, դուք մեր եղբայրներն եք, դուք ուղեկցել եք դեպի հաղթանակ:


Դիմում եմ ազատ սերնդի բոլոր ներկայացուցիչներին՝ մեր ծնողներին, մենք հաղթել ենք ձեր տված դաստիարակության, արժանապատվության, արդարության զգացման շնորհիվ, դուք էլ եք հաղթել, հաղթել ենք բոլորս»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին