Կարևոր իրադարձություններ

Դեղձի օգտակարության մասին

14 Հոկտեմբեր, 2015 22:38
Դեղձի օգտակարության մասին

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղձի մեջ կալիումի աղերը 15%-ով ավելի շատ են, քան ծիրանի մեջ, իսկ երկաթը՝ ավելի քան երկու անգամ: Կենսաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղձի 100 գրամում պարունակվում է այնքան երկաթ, որքան որ 500 գրամ տավարի լյարդում: Այդ իսկ պատճառով դեղձը խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր տառապում են սրտի հիվանդություններով կամ անեմիայով: Դեղձի սիրահարները կարող են չանհանգստանալ գերդոզավորումից: Բնությունը հոգ կտանի այն մասին, որ հավելյալ կալիումը մեզի հետ դուրս գա:

Ապացուցված է, որ երեխաների աճը խթանում է դրա մեջ առկա կարոտինը: Բացի այդ, դեղձի մեջ առկա են բազմաթիվ վիտամիններ՝ B1, B2, B3 և C: Դեղձի մեջ կա 11% ածխաջուր՝ հիմնականում շաքար: Ուստի միրգը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով:

Դեղձը ոչ միայն շատ համեղ է և հաճելի բույր ունի, այլև շատ սննդարար է և բուժիչ: Դեղձը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր սրտի հետ կապված հիվանդություններ կամ անեմիա ունեն: Ապացուցվել է, որ դեղձը խթանում է աճը և ամրապնդում է իմունիտետը:

Դեղձի բուժիչ հատկությունները առաջին հերթին բացատրվում են նրանով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիումի աղ և երկաթ: Ինչպես հայտնի է կալիումը պատասխանատու է օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար և դրա անբարար լինելը կարող է հանգեցնել սրտի աշխատանքի և նյարդային ուղիներիի անցանելիության խանգարման:

 

Լրահոս

Դիտել ավելին