Կարևոր իրադարձություններ

Իլոն Մասկը Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ կատակ է արել

02 Ապրիլ, 2018 11:15
Իլոն Մասկը Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ կատակ է արել

Միլիարդատերր Իլոն Մասկն ապրիլի 1-ին նշվող Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ կատակ է արել՝ իր թվիթերյան էջում հայտարարելով, որ Tesla մեքենաշինական ընկերությունը սնանկ է ճանաչվել: 

Bloomberg-ի հաղորդմամբ, Մասկի գրառումը մեծամասնության մոտ կասկած չի առաջացրել, քանի որ վերջին ամիսներին Tesla-ն ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ: 

«Չնայած, որ հնարավորինս ջանքեր գործադրվեցին գումար հավաքելու համար, այնուհանդերձ՝ պետք է ցավով տեղեկացնեմ, որ Tesla-ն ամբողջովին սնանկ է ճանաչվել»,-գրել է Մասկը:

 



 

Լրահոս

Դիտել ավելին