Կարևոր իրադարձություններ

Թիլերսոնն ու Լավրովը երկրորդ հանդիպումը կունենան Նյու Յորքում

19 Սեպտեմբեր, 2017 16:17
Թիլերսոնն ու Լավրովը երկրորդ հանդիպումը կունենան Նյու Յորքում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երկրորդ հանդիպումը կանցկացնեն Նյու Յորքում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 20-ի ժամը 01:00-ին) Թիլերսոնը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում է Նյու Յորքի Palace հյուրանոցում:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ կողմերը սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում քննարկել են Սիրիայի շուրջ փոխգործակցությունը եւ Ուկրաինային վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին